Գրականության բառապաշար-ժամանակ կապ
Մի հետաքրքիր բան կա, որ երբ հին գրողներին ենք կարդում, թվում ա, թե հեղինակը փորձել ա նկարագրի ամեն մի ծառը, ամրոցը և այլնը։
Դիցուք, եթե վերցնենք ոդիսականը, օօօ բառերի պաշար։
Եկեք գնանք առաջ։ Մեր ժամանակներ։
Ամեն ինչ նույնիսկ ավելի «թեթև» ա կարդացվում, քանց բառերը ու նկարագրություները սովորաբար դուրս չեն թռնում գրքից ու հարձակվում ճակատիդ, որ դու լավ հասկանաս միջավայրը։ Ամեն ինչ էսպես թե էնպես պարզա։ Պարզա հիմա։
Բայց դիցուք գնանք մթ 4000 թվականը։
Աշխարհը շրջվել ա, ուղղակի լողում ա տեխնիկայի մեջ, որը մենք, իհարկե, չէինք էլ պատկերացնում։ Աշխարհը փոխվելու ա։ Ու եթե էդ աշխարհում կարդում են գրքեր, նկարագրությունների պակասը, իրենց թույլ չի տա ընկղմվել ժամանակի մեջ։ Իրենք ուղղակի չեն հասկանա, ինչ Ջոն ու ինչ մեքենայի մասին ա խոսքը։
Երբ կարդում ես հին գրքերը, այնտեղ կա գիծ.
Սա ուղղված է, եթե ոչ ներկայիս, ապա ապագայի մարդուն։
Այժմյան գիրքը ուղղված է գոնե ներկայիս մարդուն, այն չի հոգում ապագայի ընթերցողի մասին, ուղղակի ցանկանում է չլինել ձանձրալի։
Եթե գիրքը ձանձրալի չէ ներկայի մարդուն, ապա ամեն բան օք է։ Ուղերձը ունի իր հասցեատերը՝ ներկան։
Մյուս կողմից եթե գնանք էլի 4000 թվական, էդ ժամանակների մարդը կարա նայի լուսանկարներ, ու բացը լրացնի, ինֆ. տեխն. դար ենք չէ։ Բայց, երբ ես մտածում եմ դրա մասին, ես միշտ հիշում եմ պապայիս Բիթլզի, դասական երաժշտության հին դիսկերը, որոնք ուղղակի չեն լսվում հիմա, քանց վերարտադրող սարքը փչացել ա հիմա, կամ ֆլոպի դիսկ գտնելու խնդիրը։ Ինչ եթե էդ լուսանկարների մեծ մասը դառնա նույնչափ, եթե ոչ ավելի, անհասկանալի։
Ես ուզում եմ նաև ասել, որ դիցուք մի դար էլ չի անցել, ինչ տեխնոլոգիան արդեն հինա։
Ու հնարավոր ա, որ մեր ժամանակների գրքերը զուտ դառնան անհասկանալի բառակույտ։ Մեքենա, ինքնաթիռ, դիսկ, ականջակալ, սմարթֆոն։
Դե ինչ, հուսամ գոնե թանգարան կլինի հատուկ հետաքրքրասեր մարդկանց համար, ովքեր կցանկանան հասկանալ այդքան քիչ նկարագրված իրերը ու աշխարհը։
There are no comments yet.