#հակոբ֊հակոբյան

satenik@spyurk.am

Հակոբ Հակոբյան. «Ինձ օրեր,ժամեր մնացին ապրելու»

Մի օրինակ տամ ձեզի. կա աշխարհում հայտնի մեքսիկական կոչված նկարչություն. երեք մեքսիկացի նկարիչ Եվրոպա եկան, սովորեցին, տիրապետեցին տեխնիկային, հասկացան ինչ է կատարվում, հետո գնացին Մեքսիկա ու իրենց որմնանկարներն արեցին՝ իրենց ձախ գաղափարաբանությամբ, հիմնականում իրենց պատմութենեն եւ սոցիալական կյանքից վերցրած թեմաներ բերեցին: Աշխարհն այսօր ծանոթ է այդ նկարչությանը. Մեքսիկան այսօր նկարչություն ունի, այն 20-րդ դարի արվեստի մի առանձին ճյուղ է, դա մեքսիկական ազգային նկարչությունն է: Այն դպրոց դարձավ եւ իր ազդեցությունը ունեցավ նաեւ հարավ-ամերիկյան նկարչության վրա:

Իմիջիայլոց, նրանցից մեկը՝ Սիգերեոսը, նաեւ Հայաստան եկավ. ես տեսա իրեն եւ ինքն ասավ, թե դուք փարիզյան նկարչությանը շատ մի հետեւեք, դուք ձեր պատմությունը նկարեցեք: Հետաքրքիր միտք է, որովհետեւ ֆրանսիացիներն իրենց անելիքը գիտեն եւ անում են, մենք նրանցից լավ իրենց անելիքը չպիտի անենք: Հայերն ուրիշ ձեւով, բայց իր ըսածը վաղուց են անում. ոչ թե պատմություն կամ սոցիալականը նկարելով, այլ հենց Հայաստան նկարելով: Վարպետ Սարյանը նկարեց մի նկար, անունը՝Հայաստան, եւ նա մի պեյզաժ չի, այլ ամբողջն է, ամբողջ մեր եղելությունն է այնտեղ: Սարյանի ետեւեն եկավ սքանչելի նկարիչ Կալենցը, սքանչելի Մինասը: Եթե մենք այս երեք նկարիչների համար մի թանգարան բանանք, դա կլինի ամենաժամանակակից հրաշալի թանգարանը: Բայց մենք չենք մտածում այդ մասին, մենք անկարեւոր բաների վրա ենք ջանքերը մսխում:

#Հայաստան #հայեր #հայ #Հակոբ֊Հակոբյան #մեջբերում #նկարիչ #հարցազրույց

#Armenian-painter #Hatob-Hakobyan #painting #art #Armenian #painter