Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 692 նոր դեպք, մահացել է 16 մարդ
Հայաստանում մեկ օրվա ընթացքում 6995 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: 370 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 16 դեպք, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-նառողջացած, 4812-ը
մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է», - նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
There are no comments yet.