Ավելի քան 100 մարդ է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով. WSJ

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ որոտած երկու պայթյունների զոհերի թիվը հասել Է 103-ի: Այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal (WSJ) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ զոհվածների թվում 90-ն աֆղաններ են եւ 13-ն՝ ամերիկացի զինծառայողներ:

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի Է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը դատապարտել Է տեղի ունեցածը եւ խոստացել Է պատասխանատվության ենթակել մեղավորներին:

#քաղաքականություն

There are no comments yet.