#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 28-ին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում մասնավորապես ասված է.

«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների և փրկարարների մահվան: Անկասկած, նրանց սխրանքը հերոսության և զինվորականի ծառայողական պարտականությանը հավատարմության արժանի օրինակ է»:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցության ու կարեկցանքի խոսքերն է փոխանցել զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Ղազախստանի եղբայրական ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ռուսաստանը կշարունակի Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի վերազինումը. Շոյգու

Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ճիշտ ուղղությամբ է զարգանում, « Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներ Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի զինված ուժերի վերազինման ծրագիրը շարունակվելու է: Ռուսաստանը, Շոյգուի խոսքով, չի ուզում, որ Աֆղանստանից նշված երկրներ ներթափանցեն զինյալներ և թմրանյութեր:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

ԵՄ-ն վերահաստատում է ԼՂ խնդրի տևական և համապարփակ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը. Բորել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ.

«Ձերդ գերազանցություն,

Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ 2018 թվականից ի վեր մեր հարաբերություններն էականորեն ակտիվացել են, իսկ 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեկ այլ կարևոր, դրական հանգրվան էր։ Այս համաձայնագրի կյանքի կոչումն առանցքային է մեր երկկողմ հարաբերություններում, և մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման և գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ։

Ձեր նշանակումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ Նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո ցանկանում եմ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը` նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։ Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։ Հաշվի առնելով այն, որ մեր բոլոր երկրները շարունակում են պայքարել COVID-19 համավարակի դեմ, թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ հանրային առողջապահական այս ճգնաժամը և դրա հետևանքները հաղթարելու գործում։

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր նոր, կարևոր պաշտոնում»։

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

ԱՄՆ-ն Աֆղանստանից հեռանալուց հետո օդանավակայանը կհանձնի «աֆղան ժողովրդին». պետդեպ

Միացյալ Նահանգների զինվորականներն Աֆղանստանից հեռանալուց հետո մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը հանձնելու են «Աֆղանստանի ժողովրդին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են ղեկավարելու օդանավակայանում և ապահովելու դրա անվտանգությունը:

Փրայսը հավելել է, որ մինչև օգոստոսի 31-ի ավարտը այնտեղ ամերիկացի զինվորականներ այլևս չեն լինելու:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք օգոստոսի 31-ից հետո օդանավակայանը փակվելու է կամ կրճատվելու են այնտեղ իրականացվող գործողությունները՝ նա պատասխանել է. «Ինչպես արդեն ասացի՝ մենք օդանավակայանը կհանձնեն աֆղան ժողովրդին, արդեն մենք չենք որոշելու, թե ինչպես է այն աշխատելու»:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ. հայտնի է հանդիպման օրն ու օրակարգը․ armeniasputnik.am

Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով է մեկնում Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան։

Նախատեսվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ – ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը:

Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը եւ Հարավային Կովկասում տնտեսական ր տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում, տեղեկացնում են կառավարությունից։

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Բայդենը խոստացել է գտնել եւ պատժել պայթյունի կազմակերպիչներին

ԱՄՆ -ն չի ների Աֆղանստանի մայրաքաղաքում «Վիլայաթ Խորասան» խմբավորման (Քաբուլում ԴԱԵՇ ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղը) կողմից իրականացված հարձակումները: Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է Անադոլուն:

Ամերիկացի առաջնորդը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կպատասխանի պայթյունների կազմակերպիչներին այն ժամանակ և այնտեղ, որտեղ նրանք նպատակահարմար կգտնեն:

«Շատ դժվար օր էր: Հարձակումը կազմակերպվել էր ԴԱԵՇ-ի հետ կապված Վիլայաթ Խորասան խմբի կողմից, որի հետևանքով զոհվել և վիրավորվել էին օդանավակայանը հսկող ամերիկացի զինծառայողներ: Բացի այդ, զոհվել են խաղաղ քաղաքացիներ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

«Նրանք, ովքեր կազմակերպել են այս ահաբեկչությունը: Մենք ձեզ կգտնենք և կստիպենք պատասխան տալ», ասել է Բայդենը:

Նրա խոսքերով, ԱՄՆ հատուկ ծառայությունները վերջին շաբաթների տեղեկություններ էին ստանում «Վիլայաթ Խորասան» խմբավորման կողմից պատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին, և այդ իսկ պատճառով ԱՄՆ -ն մտադիր էր մինչեւ օգոստոսի 31 -ը ավարտել Քաբուլից տարհանման գործընթացը

«Աֆղանստանից տարհանումը կշարունակվի։ Մենք թույլ չենք տա ահաբեկիչներին կանգնեցնել գործընթացը» , - ավելացրել է Բայդենը։

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Պենտագոնը հաստատել է ԱՄՆ 13 զինծառայողի մահվան և 18-ի վիրավորվելու մասին տեղեկատվությունը

ԱՄՆ -ի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքենզին ասել է, որ ամերիկյան ռազմական ղեկավարությունը գտնվում է Քաբուլում «Իսլամական պետության» նոր հարձակումների սպասման մեջ, հաղորդում է Կոմերսանտը։ «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պատրաստ լինենք», ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները ԻՊ կողմից պատրաստվող ահաբեկչական հարձակումների վերաբերյալ հետախուզական տվյալներով կիսվել են թալիբների հետ, և նա կարծում է, որ «որոշ հարձակումներ խափանվել են հենց թալիբների կողմից»:

«Իսլամական պետությունը» ստանձնել է օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Գրոհայինները մահապարտի իրականացրած պայթյունի թիրախներ են համարել «ամերիկյան բանակի թարգմանիչներին և աշխատակիցներին», ինչպես նաև աֆղանցիներին, ովքեր աշխատել են Միացյալ Նահանգների համար:

Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ օդանավակայանի տարածքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, ավելի քան 1000-ը՝ վիրավորվել: Պենտագոնը հաստատել է ԱՄՆ 13 զինծառայողի մահվան և 18-ի վիրավորվելու մասին տեղեկատվությունը:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումների արդյունքում զոհվել է խմբավորման առնվազն 28 անդամ:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ղազախստանի հարավում զինամթերքի պահեստում պայթյուններ են տեղի ունեցել

Ղազախստանի հարավում գտնվող զինամթերքի պահեստում, որտեղ տեղի են ունեցել պայթյունները, պահվում էր ավելի քան 500 տոննա տրոտիլ, հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թալգաթ Ուալին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 26 -ի երեկոյան Ղազախստանի Ժամբլի շրջանում հրդեհ է բռնկվել զորամասի պահեստում, որտեղ պահվում են ինժեներական զինամթերք: Տեղի է ունեցել առնվազն 6 խոշոր պայթյուն: Շրջանային վարչակազմի տվյալներով ՝ 66 տուժած հոսպիտալացվել է: Պաշտպանության նախարարությունը հայտնել է 4 զոհված և 12 վիրավոր զինծառայողների մասին: Ուրբաթ առավոտյան 28 տուժածներ մնացել են հիվանդանոցներում, որոնցից վեցը ծանր վիճակում են: Արտակարգ դրության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ զենքի հետ վարվելու կանոնների, ինչպես նաև ուրիշների համար վտանգ ներկայացնող նյութերի և առարկաների վերաբերյալ: Շրջակա գյուղերի բնակիչները տարհանվել են:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը հրաժարական կտա երկրի հարավում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ֆոնին

Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը հրաժարական կտա երկրի հարավում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ֆոնին, որտեղ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել ռազմական պահեստում, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Ես որոշում եմ կայացրել ինքս ինձ համար, հրաժարական կտամ: Եվ որոշումը կկայացնի պետության ղեկավարը», - լրագրողներին ասել է Երմեկբաևը: Նախարարի խոսքով ՝ ինքը այս որոշումը կայացրել է «հենց որ լսել է» տեղի ունեցած միջադեպի մասին:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ավելի քան 100 մարդ է զոհվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով. WSJ

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ որոտած երկու պայթյունների զոհերի թիվը հասել Է 103-ի: Այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal (WSJ) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ զոհվածների թվում 90-ն աֆղաններ են եւ 13-ն՝ ամերիկացի զինծառայողներ:

Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի Է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը դատապարտել Է տեղի ունեցածը եւ խոստացել Է պատասխանատվության ենթակել մեղավորներին:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյունի արդյունքում կա առնվազն 60 զոհ, 140 վիրավոր

Զույգ պայթյուններն իրականացվել են մի քանի պետությունների հետախուզական գործակալությունների կողմից տարածված այն հաղորդագրություններից մի քանի ժամ անց, որոնց համաձայն, ահաբեկչական որոշ խմբավորումներ հարձակում են ծրագրում ընդդեմ օդանավակայանի, գրում է Ամերիկայի ձայնը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նախնական տվյալներով կա 60 զոհ: Պայթյունն իրականացվել է մահապարտի կողմից, այնտեղ, որտեղ տեղակայված են ամերիկյան ու բրիտանական ուժեր: Ամերիկյան կողմը հայտարարում է, որ կան տուժածներ իր զինվորականների եւ քաղաքացիական անձանց շրջանում, սակայն կոնկրետ թվեր չի ներկայացնում:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Ալիևն ընդունում է, որ Ադրբեջանն է սեպտեմբերին սկսել պատերազմը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Գուտերեշին

Որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով, հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:

«Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար հնչեցվող ատելության խոսքին և ռազմատենչ հռետորաբանությանը՝ դեսպան Մարգարյանը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահի ս․թ․ օգոստոսի 14-ի հարցազրույցում վերջինս ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Նման կերպ պաշտոնապես հաստատվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ խախտումները և գլոբալ համավարակի պայմաններում պատերազմի սանձազերծումը՝ ոտնահարելով նաև համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում զինված գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչը»,- նշված է հաղորդագրությունում։

#ենթագլխավոր #քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչական հարձակումները Քաբուլում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո անհանգստություն է հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակով, « Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ներկայացուցչի խոսքով՝ գլխավոր քարտուղարն ընդգծել է Միավորված ազգերի կազմակերպության պատրաստակամությունը օգնելու Աֆղանստանի ժողովրդին:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է իրադարձություններին մեծ անհանգստությամբ: Նա դատապարտում է այդ ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով խաղաղ քաղաքացիներ են զոհվել, և ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին: Տեղի ունեցածը վկայում է Աֆղանստանում իրավիճակի անկայունությամբ, և դա ամրապնդում է մեր վճռականությունը օգնելու Աֆղանստանի ժողովրդին», - ասել է Ստեֆան Դյուժարիկը:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Քաբուլի օդանավակայանում ահաբեկչական հարձակում է եղել. զոհվել է 13 մարդ

Քաբուլի միջազգային օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օտարերկրյա լրատվամիջոցները հայտնում են, որ կատարվածը ահաբեկչական հարձակման հետևանք է:

Վերջին թարմացված տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել:

Sky News Arabia հեռուստաալիքը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Տեղեկությունը «Ռոյթերս»-ի հետ զրույցում հաստատել են նաև ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն:

Politico թերթի տեղեկություններով՝ Քաբուլի ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կրում:

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Չեք նկատե՞լ, որ այլևս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նիստում իր եզրափակիչ ելույթում այսօր Նիկել Փաշինյանն անդրադարձավ սահմանազատման ու սահմանագծման մասին հարցին։

«Ի սկզբանե, նաև այսօր այս դահլիճում ներկա որոշ ուժերի միջոցով, փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե դեմարկացիան և դելիմիտացիան Հայաստանին պարտադրվող օրակարգ է, դավաճանական օրակարգ։ Երբ որ մենք հետևողական, հստակ ասացինք, որ մենք գնում ենք այդ օրակարգին և մենք ենք շահագրգռված այդ օրակարգով, չեք նկատե՞լ, որ այլևս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին։ Ընդհակառակը, փորձ է արվում այդ օրակարգից դուրս բերել այդ հարցը։ Ես չեմ կարծում, որ այդ ասողները հասկանում էին ինչ են ասում, որովհետև ինչպես ժամանակին եկել էին, որ թղթի վրա գրենք տանք իրենք կարդան, հետո պարզվեց, որ այստեղ այդպիսի գործելաոճ չկա, հիասթափվեցին գնացին։ Բայց ես ուզում եմ այս ներքին կապերը, տրամաբանությունները հստակ արձանագրենք, մենք մեկ միլիմետր չպետք է շեղվենք, որովհետև մեր վրա դրված է պատմական պատասխանատվություն: Մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները այսօր ավելին են, քան կարելի է այս ամբիոնից ասել: Եվ 2018 թվականից է այդպես եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

#քաղաքականություն

lragir@xn--y9azesw6bu.xn--y9a3aq

Մոսկվան Անկարայի հետ ծրագրեր է իրականացնում ցամաքային զորքերի զինտեխնիկա ստեղծելու ուղղությամբ

Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը «Բանակ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում հայտնել է Թուրքիայի հետ նոր համագործակցության վերաբերյալ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» - ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ «Ռոսօբորոնէքսպորտը» թուրք գործընկերների հետ համագործակցում է ցամաքային զորքերի համար նախատեսված զինտեխնիկայի ստեղծման հարցում։

#քաղաքականություն

luso@spyurk.am

Բուդդան քննարկումների մասին՝

Those who speak with quarrelsome intent,
settled in their opinions, swollen with pride,
ignoble, having assailed virtues,
look for openings to attack one another.

They mutually delight when their opponent
speaks badly and makes a mistake,
they rejoice in his bewilderment and defeat;
but noble ones don’t engage in such talk.

If a wise person wants to talk,
having known the time is right,
without quarrelsomeness or pride,
the sagely person should utter
the speech that the noble ones practice,
which is connected with the Dhamma and meaning.

Not being insolent or aggressive,
with a mind not elated,
he speaks free from envy
on the basis of right knowledge.
He should approve of what is well expressed
but should not attack what is badly stated.

He should not train in fault-finding
nor seize on the other’s mistakes;
he should not overwhelm and crush his opponent,
nor speak mendacious words.
Truly, a discussion among the good
is for the sake of knowledge and confidence.

Such is the way the noble discuss things;
this is the discussion of the noble ones.
Having understood this, the wise person
should not swell up but should discuss things.  

(AN 3:67, NDB 287–89)
Buddha's Teaching on Social and Communal Harmony
#քննարկում #զրույց #երկխոսություն #քաղաքականություն #քաղաքակրթություն