Չեք նկատե՞լ, որ այլևս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին․ Նիկոլ Փաշինյան
ԱԺ նիստում իր եզրափակիչ ելույթում այսօր Նիկել Փաշինյանն անդրադարձավ սահմանազատման ու սահմանագծման մասին հարցին։
«Ի սկզբանե, նաև այսօր այս դահլիճում ներկա որոշ ուժերի միջոցով, փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե դեմարկացիան և դելիմիտացիան Հայաստանին պարտադրվող օրակարգ է, դավաճանական օրակարգ։ Երբ որ մենք հետևողական, հստակ ասացինք, որ մենք գնում ենք այդ օրակարգին և մենք ենք շահագրգռված այդ օրակարգով, չեք նկատե՞լ, որ այլևս Բաքվից չեն հնչում հայտարարություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին։ Ընդհակառակը, փորձ է արվում այդ օրակարգից դուրս բերել այդ հարցը։ Ես չեմ կարծում, որ այդ ասողները հասկանում էին ինչ են ասում, որովհետև ինչպես ժամանակին եկել էին, որ թղթի վրա գրենք տանք իրենք կարդան, հետո պարզվեց, որ այստեղ այդպիսի գործելաոճ չկա, հիասթափվեցին գնացին։ Բայց ես ուզում եմ այս ներքին կապերը, տրամաբանությունները հստակ արձանագրենք, մենք մեկ միլիմետր չպետք է շեղվենք, որովհետև մեր վրա դրված է պատմական պատասխանատվություն: Մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները այսօր ավելին են, քան կարելի է այս ամբիոնից ասել: Եվ 2018 թվականից է այդպես եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
There are no comments yet.