Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 26-ին շարունակել է Հադրութի շրջանում:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն: «Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշում են ԱԻՊԾ-ից:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1651 աճյուն:
There are no comments yet.