Պենտագոնը հաստատել է ԱՄՆ 13 զինծառայողի մահվան և 18-ի վիրավորվելու մասին տեղեկատվությունը

ԱՄՆ -ի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքենզին ասել է, որ ամերիկյան ռազմական ղեկավարությունը գտնվում է Քաբուլում «Իսլամական պետության» նոր հարձակումների սպասման մեջ, հաղորդում է Կոմերսանտը։ «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պատրաստ լինենք», ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները ԻՊ կողմից պատրաստվող ահաբեկչական հարձակումների վերաբերյալ հետախուզական տվյալներով կիսվել են թալիբների հետ, և նա կարծում է, որ «որոշ հարձակումներ խափանվել են հենց թալիբների կողմից»:

«Իսլամական պետությունը» ստանձնել է օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Գրոհայինները մահապարտի իրականացրած պայթյունի թիրախներ են համարել «ամերիկյան բանակի թարգմանիչներին և աշխատակիցներին», ինչպես նաև աֆղանցիներին, ովքեր աշխատել են Միացյալ Նահանգների համար:

Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ օդանավակայանի տարածքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, ավելի քան 1000-ը՝ վիրավորվել: Պենտագոնը հաստատել է ԱՄՆ 13 զինծառայողի մահվան և 18-ի վիրավորվելու մասին տեղեկատվությունը:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումների արդյունքում զոհվել է խմբավորման առնվազն 28 անդամ:

#քաղաքականություն

There are no comments yet.