#հարաբերություններ

luso@spyurk.am

Էն օրը պատահաբար Թուրքիայից մի քուրդ աղջկա հետ ծանոթացա։ Էն մարդկանցից էր, որ ծանոթության առաջին 5 րոպեների ընթացքում ամբողջ կյանքը պատմում են։ Մեծացել է Մարաշ քաղաքում, աղքատ, բազմազավակ ընտանիքում, ծնողները ընթանրապես կրթություն չունեյին, ինքը՝ հազիվ դպրոցի 8 տարին ավարտած։ Հարցրեց, ես որտեղից եմ, Արմենիա բառը իրեն ոչինչ չասեց։ Էրմենիստան բառը ինչ-որ լսաց կար, բայց էլի դատարկ անվանում էր իր համար։ Ինձ հարցրեց, Էրմենիստանը ու Թուրքիան լավ հարաբերություններ ունեն, չէ՞։ Ասեցի չէ, ցավոք։ Ասեց վայ, սպասի, հեսա դե կգուգլեմ։ Գուգլեց, ասեց, հաա, Թուրքիան Ադերբեջանին ա օգնում, իսկ դուք իրար հետ չունեք, դրա համար Հայաստանը նեղացել ա։ Ասեցի դե հա, բայց դե պատմականորեն խորը խնդիրներ կան։ Ասեց հա, դե հեսա մի լավ աշխարհագրական յութուբ ալիք կա, կնայեմ Հայաստանի մասին։ Բացել ա մի վիդեո, որտեղ մի թուրք աղջիկ և ենթադրաբար մի պոլսահայ տղա պատմում են Հայաստանի մասին, ընդ որում ինչ-որ հեքիաթտեր։ Թե բա Հայաստանում տղամարդկանց պակաս կա, դրա համար տղամարդիք հաճախ երկու կին ունեն։ Կամ, Հայաստանում աղջիկները բանակում են ծառայում։ Ասեցի չե սուտ ա, բայց չհավատած երևի, տենց թեման ցրվեց։ Գերադասեցինք ավելի համամարդկային թեմաներից զրուցել, օրինակ՝ սեքսից և իր թինդեռ դեյթերի առնանդամների չափսերից։ Շատ գեղեցիկ էր այդ աղջիկը, ի դեպ։
#հայաստան #թուրքիա #հարաբերություններ