#անկապ
վերջերս սկսել եմ մտքիս եկած ամբողջ ֆիդբեքը շեյր չանել, կարելի ա մտածել, որ ավելի անտարբեր եմ մարդկանց նկատմամբ դրա համար
ա) կյանքը պակաս իսկական ա բ) մտածում եմ բա ես քանի անգամ եմ քաղաքավարի ու ցրող բան լսել երբ կար իսկական ֆիդբեք
ես համարեա գրեթէ միշտ նուէրների հետ խնդիրներ ունեմ։ ու մինչեւ վերջ չեմ հասկանում՝ ինչ են։
նաեւ յաճախ գտնում եմ դրանց մէջ էն, ինչ ինձ դուրս չի գալիս՝ օրինակ, նուէրներով ցոյց են տալիս, ինչ ձեւ են։
դէ ֆէյսբուքն ա լաւ ձեւ ցոյց տալու ինչ ձեւ ես, ու ինձ թւում ա՝ շատ աւելի անվնաս, լաւ, ու առանց այլ մարդու կեանքի մէջ մտնելու, կամ այլ մարդու աչքը խցկելու, ձեւ ա։ ֆէյսբուքը չի պարտադրում։
նոյն ձեւ ես՝ որ նախընտրում եմ անձնական կայքեր, ոչ թէ ֆէյսբուք, չեմ կարծում որ անձնական կայք մարդուն տալը՝ էթիկապէս նորմալ բան ա։ կուզի՝ կը հարցնի։
գուցէ, կարելի ա, բայց երեւի էլի բաւական յուսահատ ա՝ մէյլի, կամ ֆորումի ստորագրութեան մէջ ունենալ։
իմ ստորագրութեան մէջ գրուած ա՝ սաթուրէյշնը զրօ սարքի՝ զի դա ամենավերջ ուղերձն ա, ինչ գիտեմ։ իսկ ամենավերջ ուղերձները պէտք ա տարածել։
իսկ կայքիս յղել՝ ինչի՞։
բայց ես միշտ համարում էի, որ լաւ նուէր ա՝ ցոյց տալ ինչ֊որ հետաքրքիր տեղ։ կամ տեղ, որից հետաքրքիր տեսարան ա։ ինձ աւելի հետաքրքիր ա հէնց տեղը, ոչ թէ տեսարանը՝ միջավայրը։
ու ցոյց տալ՝ չի նշանակում՝ գնալ եւ քո ներկայութեամբ ցոյց տալ։ կարելի ա պատմել այդ տեղի մասին։ նկարներ տալ։
հիմա շրջում էի համացանցում, ու մտածեցի՝ երեւի պարզապէս հետաքրքիր կայքի յղելը՝ նոյնպէս լաւ նուէր ա։ հետաքրքիր ցանցային ռեսուրսով կիսուելը՝ լաւ նուէր ա։
եւ երեւի այդ հետաքրքիր ռեսուրս պատրաստելը՝ կարման բարձրացնող, բարի գործ ա։
այսօր մէկը գրում էր՝ միջավայրից ազդուելու մասին, մէկն էլ՝ միջավայրը չընդունելու, հարազատ չզգալու մասին։
միւսն էլ գրում էր թէ սէնց բան ա բացայայտել, եւ իրան արձագանքի մէջ կար՝ հա, ես դա մի տաս տարի առաջ եմ բացայայտել։ զի աշխարհ մտնելու ու բացայայտելու տարիքն ա, մէկի մօտ տաս տարի առաջ էր, մէկի մօտ էլ՝ հիմա ա։ մէկի համար թարմ զգացմունք ա, մէկի համար՝ անցած փուլ։
մէկն էլ լուծում էր առաջարկում՝ պիտակէ՛ք, որ կրկին ու կրկին նոյն թեմաները չքննարկենք, նոյն նկարները չտարածենք, նոր բան աւելացնենք, ու զգացուի զարգացումը։
ես էլ էսօր [մեկնաբանել եմ](posts/51036310294001391d8852d05330bb90), կրկին, թէ ինչ լաւն եմ համարում մեզ՝ բացայայտող, խորացող, կարդացող, նայող, լսող, մտածող, ոգեշնչուող, տխրող՝ ու տեսնում եմ որ մարդիկ իրենց քթից էն կողմ բաներով են տարւում։ ահաւոր հաւէս ա երբ մարդու՝ իր իսկ կենդանի մնալու համար ձեռք բերուած խելքն արտայայտում ա կողմնակի էֆեկտներ՝ հետաքրքրասիրութիւն, օրինակ։
ինչի՞ եմ այս ամէնը գրում՝ զի սա լրիւ իմ միջավայրից ազդուած գրառում ա։
ու ուզում եմ ասել՝ անկախ նրանից, արդե՞օք դժգոհ էք երեւանից, թէ դաշնեզերքի ընկալումից՝ կարեւոր եմ համարում սովորել ընդունել, գնահատել ու սիրել ձեր միջավայրը։
ես ունեմ երեւանը ատող գրառումներ։ դրանցից իհարկէ հպարտ չեմ, բայց չեմ էլ ամաչում։ վանօն տեքստ ունի՝ հայրենիքի մեծն ա լաւը։ ասում ա՝ հա, գուցէ եւ ճիշտ էք, սա ու սա ա լաւը, բայց ունենք ինչ ունենք։
ու պայմանական թիֆլիս սիրելը հեշտ ա։ այ պայմանական երեւան սիրելն ա բարդ։ իսկ իրականում պայմանական երեւանն ա աւելի հարազատ, ինչքան էլ չուզենք էդ հարազատը չսիրել։
չսիրելը՝ հեշտ ա։ սիրելն ա դժուար։ սիրելը՝ աւելի սիրողի մասին ա, քան սիրուածի։
Մեդիտացիա եմ սովորել վերջերս։ Բարեկամներս ասում էին շառլատաններ են գործ չունես, բայց գնացի էդ տղու մոտ սովորեցի։ Ես էդ միստիկական բաների հետ գործ չունեմ, էդ սովորացնող տղեն էլ ա ասում, որ լավ տեխնոլոգիա ա, կրոն չի։
Ու տեխնոլոգիան շատ պարզ ա․ ուղեղը մտքերից մաքրելու համար ա։
Մտածում եմ կրոնների մեջ, որ աղոթում են լրիվ նույն էֆեկտն ա։ Ասենք «Հայր մերը» հիշելու եւ մտքում արտասանելու համար ահագին մեծ հիշողության ծավալ ա պետք ազատել, դե տենց էլ տագնապային մտքերը ցրվում են, որովհետեւ բավարար ծավալ չկա ամբողջը պահելու համար։