#համացանց

norayr@spyurk.am

ես համարեա գրեթէ միշտ նուէրների հետ խնդիրներ ունեմ։ ու մինչեւ վերջ չեմ հասկանում՝ ինչ են։
նաեւ յաճախ գտնում եմ դրանց մէջ էն, ինչ ինձ դուրս չի գալիս՝ օրինակ, նուէրներով ցոյց են տալիս, ինչ ձեւ են։
դէ ֆէյսբուքն ա լաւ ձեւ ցոյց տալու ինչ ձեւ ես, ու ինձ թւում ա՝ շատ աւելի անվնաս, լաւ, ու առանց այլ մարդու կեանքի մէջ մտնելու, կամ այլ մարդու աչքը խցկելու, ձեւ ա։ ֆէյսբուքը չի պարտադրում։

նոյն ձեւ ես՝ որ նախընտրում եմ անձնական կայքեր, ոչ թէ ֆէյսբուք, չեմ կարծում որ անձնական կայք մարդուն տալը՝ էթիկապէս նորմալ բան ա։ կուզի՝ կը հարցնի։

գուցէ, կարելի ա, բայց երեւի էլի բաւական յուսահատ ա՝ մէյլի, կամ ֆորումի ստորագրութեան մէջ ունենալ։
իմ ստորագրութեան մէջ գրուած ա՝ սաթուրէյշնը զրօ սարքի՝ զի դա ամենավերջ ուղերձն ա, ինչ գիտեմ։ իսկ ամենավերջ ուղերձները պէտք ա տարածել։

իսկ կայքիս յղել՝ ինչի՞։

բայց ես միշտ համարում էի, որ լաւ նուէր ա՝ ցոյց տալ ինչ֊որ հետաքրքիր տեղ։ կամ տեղ, որից հետաքրքիր տեսարան ա։ ինձ աւելի հետաքրքիր ա հէնց տեղը, ոչ թէ տեսարանը՝ միջավայրը։

ու ցոյց տալ՝ չի նշանակում՝ գնալ եւ քո ներկայութեամբ ցոյց տալ։ կարելի ա պատմել այդ տեղի մասին։ նկարներ տալ։

հիմա շրջում էի համացանցում, ու մտածեցի՝ երեւի պարզապէս հետաքրքիր կայքի յղելը՝ նոյնպէս լաւ նուէր ա։ հետաքրքիր ցանցային ռեսուրսով կիսուելը՝ լաւ նուէր ա։

եւ երեւի այդ հետաքրքիր ռեսուրս պատրաստելը՝ կարման բարձրացնող, բարի գործ ա։

#նուէր #համացանց #անկապ #չգիտեմ

norayr@spyurk.am

դաշնեզերքի պատմութիւն, ռուսերէն՝

https://open.tube/videos/watch/db9cc76d-093c-4347-a49a-9af4246a1d92

ընդհանուր հետաքրքիր ա շատ, ապրեն։
դիասպորայի մասին էլ են խօսում, ջաբերի մասին էլ։

մի քիչ, ինձ թւում ա, չափից շատ են ոգեւորուած մաստոդոնից՝ բայց դա դաշնեզերքի միակ յաջողութիւնն ա, ուր մի քանի միլիոն մարդ կայ։

այլապէս՝ շարժումն իսկապէս բաւական մարգինալ ա։ ուփս, այդ բառն օգտագործեցի։

նաեւ համամիտ չեմ որ ջաբերն ա հազիւ շնչում։ ես մասնակցում եմ այս կամ այլ կերպ xmpp֊ին նուիրուած չաթերում՝ xsf discussion, conversations, prosody im chatroom, dino public chat, xmpp service operators — ու այնքան ակտիւ են քննարկումները, որ հնարաւոր չի հասցնել ամէնը կարդալ։

#դաշնեզերք #սփիւռք #դիասպորա #ազատութիւն #համացանց #պատմութիւն #ռուսերէն

norayr@spyurk.am

սովէտական իշխանութեան վաղ տարիներին հրատարակուել էր մեծահասակների համար այբբենարան՝ պայքարում էին անգրագիտութեան հետ։

այդ գրքից դուրս եկած մեմ կայ՝ «мы не рабы, рабы не мы»։

ուշագրաւ ա որ արտայայտութիւնը կարելի ա կարդալ նաեւ աջից ձախ՝ ըստ բառերի։ կամ երբեմն գրում էին այսպէս՝

«мы не рабы, рабы немы»

այսինքն՝ մենք ստրուկ չենք, զի համր չենք, կարող ենք խօսել։

ինչն էսօր աւելի քան ակտուալ ա՝ թուիթերի եւ այլերի գրաքննութեան պատճառով։

ու ուզում եմ ասել՝ ստրուկները մենք չենք՝ մենք՝ ազատ հարթակներում՝ արտայայտուելու հնարաւորութիւն ունենք։

նաեւ մենք մեզ յաճախ ասում ենք՝ մարգինալ։ մարգինալներն էլ մենք չենք՝ մարգինալները մուտքերում աղտոտողներն են, կամ հեռախօս ցրողները։ մարգինալները՝ յանցագործներն են, նոյնիսկ երբ յատուկ ծառայութիւնների վրայ են աշխատում։

իսկ մենք մարգինալներ չենք՝ մենք նորմալ մարդիկ ենք, ով կարեւորում ա խօսքի ազատութիւնը։ ծրագրակազմի՝ մեզ չվերահսկելն ու ենթարկուելը։ եկէք դա փորձենք երբեմն կրկնել ինքներս մեզ համար։
ինձ՝ պէտք ա լինում։ ինձ համար էլ եմ գրել։

մենք ստրկուկ չենք, մենք մարգինալ չենք։ ու լուզեր չենք։ նորմալ ենք։ ազատասէր ենք։

#ազատութիւն #խօսքիազատութիւն #ստրկութիւն #ինտերնետ #համացանց #մարգինալ #նորմալ #նորմալութիւն #ազատծա #ազատ_ծրագրակազմ #մենք #համր #խօսք #ռուսերէն #այբբենարան #պատմութիւն