#չգիտեմ

norayr@spyurk.am

ես համարեա գրեթէ միշտ նուէրների հետ խնդիրներ ունեմ։ ու մինչեւ վերջ չեմ հասկանում՝ ինչ են։
նաեւ յաճախ գտնում եմ դրանց մէջ էն, ինչ ինձ դուրս չի գալիս՝ օրինակ, նուէրներով ցոյց են տալիս, ինչ ձեւ են։
դէ ֆէյսբուքն ա լաւ ձեւ ցոյց տալու ինչ ձեւ ես, ու ինձ թւում ա՝ շատ աւելի անվնաս, լաւ, ու առանց այլ մարդու կեանքի մէջ մտնելու, կամ այլ մարդու աչքը խցկելու, ձեւ ա։ ֆէյսբուքը չի պարտադրում։

նոյն ձեւ ես՝ որ նախընտրում եմ անձնական կայքեր, ոչ թէ ֆէյսբուք, չեմ կարծում որ անձնական կայք մարդուն տալը՝ էթիկապէս նորմալ բան ա։ կուզի՝ կը հարցնի։

գուցէ, կարելի ա, բայց երեւի էլի բաւական յուսահատ ա՝ մէյլի, կամ ֆորումի ստորագրութեան մէջ ունենալ։
իմ ստորագրութեան մէջ գրուած ա՝ սաթուրէյշնը զրօ սարքի՝ զի դա ամենավերջ ուղերձն ա, ինչ գիտեմ։ իսկ ամենավերջ ուղերձները պէտք ա տարածել։

իսկ կայքիս յղել՝ ինչի՞։

բայց ես միշտ համարում էի, որ լաւ նուէր ա՝ ցոյց տալ ինչ֊որ հետաքրքիր տեղ։ կամ տեղ, որից հետաքրքիր տեսարան ա։ ինձ աւելի հետաքրքիր ա հէնց տեղը, ոչ թէ տեսարանը՝ միջավայրը։

ու ցոյց տալ՝ չի նշանակում՝ գնալ եւ քո ներկայութեամբ ցոյց տալ։ կարելի ա պատմել այդ տեղի մասին։ նկարներ տալ։

հիմա շրջում էի համացանցում, ու մտածեցի՝ երեւի պարզապէս հետաքրքիր կայքի յղելը՝ նոյնպէս լաւ նուէր ա։ հետաքրքիր ցանցային ռեսուրսով կիսուելը՝ լաւ նուէր ա։

եւ երեւի այդ հետաքրքիր ռեսուրս պատրաստելը՝ կարման բարձրացնող, բարի գործ ա։

#նուէր #համացանց #անկապ #չգիտեմ